Փոխարժեքներ
21 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունը նոր մարտահրավերներ է ստեղծել Իրանի անվտանգության համար՝ անմիջապես իր սահմանների մոտ։ ТАСС-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել իրանցի քաղաքագետ, «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։
«Իրանն այս տարածաշրջանում կորցրել է իր ռազմավարական դիրքերից մեկը։ Իրանի, Իրաքի, Հըզբոլլահի և Սիրիայի ձևավորած շիական կիսալուսինը ձախողվել է։ Հիմա հարց է առաջանում, թե ինչ է լինելու Հըզբոլլահի հետ, քանի որ այդ կառույցը նույնպես ծանր հարվածներ է կրել», - ասել է Շահնազարյանը։
Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ն Իրաքի կառավարությանը փորձում է համոզել չեզոքացնել և զինաթափել Իրաքում իրանական ուժերը․ «Իրանն ամեն գնով պետք է փորձի իր ազդեցությունը պահել Իրաքում, որովհետև եթե կորցնի այն, ապա Մերձավոր Արևելքում նրա ազդեցության շատ կարևոր կենտրոն կվերանա, որից հետո անվտանգության մարտահրավերները կհասնեն Իրանի սահմաններ»,- նշել է նա։
Շահնազարյանը նշում է՝ մինչ այսօր Իրանի անվտանգության մարտահրավերները Սիրիայում էին, իսկ հիմա Իրանը հետևում է, թե ինչպես են իր հակառակորդները՝ Իսրայելը և, ինչու ոչ, Թուրքիան, դիրքավորվելու արդեն նոր իրավիճակում, ինչ նոր ռազմավարություն են որդեգրելու, ինչպես նաև, թե ինչպես է իրեն դիրքավորելու Իրանի դաշնակից Ռուսաստանը։
Ինչ վերաբերում է Սիրիայում տիրող իրավիճակին, ապա, ըստ փորձագետի, Իրանը բազմիցս զգուշացրել է Բաշար Ասադի վարչակազմին իրական վտանգի մասին, սակայն սիրիական իշխանությունները ոչինչ չեն արել իրավիճակը փոխելու համար․ «Իրանը կարող էր միջամտել իրավիճակին, բայց երկու խնդիր կար՝ նախագահ Բաշար Ասադը դա չէր ուզում, և Իրանը չէր կարող կռվել Սիրիայի բարոյալքված բանակի փոխարեն», - ընդգծել է քաղաքագետը: