կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-17 11:51
Հասարակություն

Պատերազմով եւ կովիդով պայմանավորված՝ երկարաձգվել է ընկերությունների պարտավորությունների կատարման ժամկետները

Պատերազմով եւ կովիդով պայմանավորված՝ երկարաձգվել է ընկերությունների պարտավորությունների կատարման ժամկետները

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 17-ի նիստում որոշեց թույլ տալ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (այդ թվում՝ նվիրաբերություն, փոխանակում), օգտագործման տրամադրման (վարձակա¬լություն, անհատույց), ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքում սուբյեկտների կողմից ստանձնած պարտավորությունների (բացառությամբ վարձավճարի) կատարման ժամկետները 2020 թվականի կտրվածքով համընկնման դեպքում՝ վերջիններիս կողմից ստանձնած պարտավորությունների (բացառությամբ վարձավճարների) կատարման ժամկետները երկարաձգել մեկ տարով։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Պետգույքի կառավարման կոմիտեի հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնցում առկա են դեպքեր երբ վերջիններս ստանձնել են ներդրումային պարտավորություններ (իրականացնել շինարարական աշխատանքներ, ձեռք բերել շարժական գույք և այլն)։

ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել խնդրահարույց ժամանակահատվածում պարտավորություն ստանձնած սուբյեկտների կողմից կատարման ենթակա պարտավորությունների  ժամկետները երկարաձգել։