|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրանի, որպես կանոն, զսպվածությունը հաճախ է առիթ դարձել, որ տպավորություն ստեղծվի, թե այս երկիրը միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այս պատերազմում իրանցիները կոտրեցին այդ կարծրատիպը, քանի որ նրանց հնչեցրած գրեթե բոլոր սպառնալիքներն արդեն իրականություն են դարձել։ Վերջին օրերին նույնիսկ ԱՄՆ-ում տարակուսած էին Իրանի նավթամթերքի պահեստարաններին իսրայելական հարվածներից, որոնք ի հայտ էին բերել նաև բնապահպանական ռիսկեր։
Իրանցիները խոստացել էին համարժեք պատասխան հարված հասցնել, և այսօր ստացվում են կադրեր Օմանում նավթամթերքի այն պահեստի խոցումից և դրանում բռնկված հրդեհից, որն, ըստ իրանական աղբյուրների՝ սպասարկում էր նաև ԱՄՆ-ի ռազմական նավատորմի կարիքները»,-նշել է նա։