|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԻԻՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը գրում է․ «ԱՄՆ-իսրայէլեան զինւած ուժերի կողմից կոյր հրթիռակոծումների հետեւանքով մեծապէս վնասւել է «Իրանահայ Ազգային և Մշակութային Միութեան» (ԻԱՄՄ) կենտրոնատեղին։ Փառք Աստծոյ չկան մարդկային զոհեր։ Այս ցաւալի իրողութիւնը եւս մէկ անգամ ապացուցեց, որ Իրանի թշնամիները, ըստ էութեան, խտրութիւն չեն դնում Իրանի էթնիկական, կրօնական, դաւանաբանական խմբերի եւ շերտերի միջեւ եւ նրանց տմարդի հարւածներից անխնայ տուժում են բոլոր իրանցիները, այդ թվում նաեւ իրանահայերը։
Մշտապէս հաւատացած եմ եղել եւ այսօր էլ, աւելի քան երբեք, հաւատացած եմ, որ գաղափարական, քաղաքական, հասարակական կամ դաւանաբանական բոլոր հանգամանքներից անկախ, իւրաքանչիւր արտաքին հարւած իրանահայ որեւէ միաւորի, համարւում է հարւած՝ ողջ իրանահայութեանը։
Յայտնելով խորին տխրութեան ապրումակցութիւնս իրանահայ համայնքին, յուսով եմ, որ օր առաջ վերականգնւեն ստացւած վնասները եւ բոլորով կրկին ականատես լինենք «Իրանահայ Ազգային և Մշակութային Միութեան» վաստակաշատ մարզիկների եւ մշակութային գործիչների գործուն ներկայութեանը իրանահայ համայնքային կեանքում»։