Միասին կարող ենք
կարևոր
562 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-11 13:43
Աշխարհ

ՄԱԿ-ի ԱԽ-ում քվեարկության կդրվեն տարածաշրջանային լարվածության վերաբերյալ բանաձևեր

ՄԱԿ-ի ԱԽ-ում քվեարկության կդրվեն տարածաշրջանային լարվածության վերաբերյալ բանաձևեր

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մարտի 11-ին քվեարկության է դրվելու Բահրեյնի ներկայացրած բանաձևը, որը դատապարտում է Իրանի հարձակումները տարածաշրջանում արաբական երկրների նկատմամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Առաջարկվող բանաձևը կոչ է անում անհապաղ դադարեցնել Իրանի հարձակումները Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Հորդանանի վրա։

Մեկ այլ բանաձև էլ ներկայացրել է Ռուսաստանը։ Փաստաթղթում, առանց տալու Իրանի, Իսրայելի կամ ԱՄՆ-ի անունները, դատապարտվում են բոլոր հարձակումները քաղաքացիական անձանց դեմ՝ կոչ անելով բոլորին դադարեցնել կռիվն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։