|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը․
«Մենք ունենք հրթիռներ, որոնք արձակվում են ջրի տակից, և դրանց արագությունը վայրկյանում 100 մետր է, հնարավոր է, որ առաջիկա օրերին մենք դրանք կկիրառենք»,-ասել է գեներալ Ալի Ֆադավին՝ իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում:
Հաղորդվում է, որ «Ճշմարիտ խոստում-4» գործողությունը շարունակվում է տարածաշրջանում ավելի քան 20 ամերիկյան օբյեկտների և Թել Ավիվում իսրայելական ռազմական թիրախների ուղղությամբ ԻՀՊԿ-ի մի շարք հարվածներից հետո՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ուղղությամբ փետրվարի 28-ին իրականացված հարձակումների: