|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը գրում է․
«Մարտի 13-ին, ժամը 14:00-ին ՀՀ ազգային ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի առաջացրած խնդիրների վերաբերյալ:
Բոլոր այն բուժաշխատողները և լրատվամիջոցները, որոնք ցանկանում են մասնակցել քննարկմանը, խնդրում եմ կապվել #ԲժշկիՁայն նախաձեռնող խմբի ակտիվ անդամների հետ հեռախոսազանգի կամ հաղորդագրության միջոցով: Կոնտակտային անձերն են՝
1.Կարին Աղալարյան
2. Անուշ Պողոսյան
3. ես
Նշեմ, որ քննարկմանը մասնակցելու հրավերներ ուղարկվել են ՀՀ առողջապահության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահին:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել «Հայաստան» դաշինքին, մասնավերապես՝ Արմենուհի Կյուրեղյանին և Էլինար Վարդանյանին՝ այս խնդրով ակտիվ զբաղվելու և քննարկումը կազմակերպելու համար։
Կհանդիպենք Ազգային Ժողովում»