Միասին կարող ենք
կարևոր
664 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-11 12:01
Աշխարհ

Իրանը կշարունակի հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին. Փեզեշքիան

Իրանը կշարունակի հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին. Փեզեշքիան

Իրանը կշարունակի հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ հարվածել տարածաշրջանի երկրներին կամ հակամարտության մեջ մտնել նրանց հետ։ Ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում թիրախավորվելու են միայն այն բազաները, որոնցից հարձակումներ են իրականացվում մեր տարածքի վրա», - ասել է Փեզեշքիանը։