|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին «խիստ պատիժ» է խոստացել ՀԱՄԱՍ կազմակերպության քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար:
«Այդ քայլով հանցավոր և ահաբեկչական սիոնիստական ռեժիմը խիստ պատժի առիթ է ստեղծել, և մենք մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել նրա արյան համար, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում նահատակվածի համար»,-հայտարարել է Խամենեին:
Հանիային նա անվանել է խիզախ առաջնորդ և ցավակցություն է հայտնել իսլամական համայնքին, դիմադրության ճակատին, Պաղեստինի ժողովրդին և սպանվածի ընտանիքին:
Հիշեցնենք՝ Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանիան մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կստիպի Իսրայելին զղջալ Հանիեի սպանության համար։