կարևոր
547 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-22 17:51
Աշխարհ

Ինչո՞ւ Իսրայելի համար առաջնային թիրախ կարող է դառնալ Իրանի հոգեւոր առաջնորդը

Ինչո՞ւ Իսրայելի համար առաջնային թիրախ կարող է դառնալ Իրանի հոգեւոր առաջնորդը

Վերջին ժամանակների ամենագլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե ինչպես է Իսրայելը պատասխան տալու Իրանին իրանական հրթիռային հարվածի համար՝ ի պատասխան Իսրայելի՝ Իրանին, Լիբանանին եւ Գազայի հատվածին հասցված հարվածների: Այս երկու պտությունների միջեւ պատերազմի արդյունքում Մերձավոր Արեւելքում կարող է սկսվել համաշխարհային էներգետիկ ճգնաժամ, իսկ դրանից հետո՝ հերթական տնտեսական ճգնաժամը, որը կվերաբերի բոլորին։ Թել Ավիվի հետագա գործողութույնները կանխատեսելու համար անհրաժեշտ է փորձել պատկերացնել, թե կոնկրետ ինչ նպատակներ են հետապնդում իսրայելական եւ նրանց աջակցող ամերիկյան իշխող էլիտաները։ Կախված նրանից, թե նրանք ցանկանում են հաղթել, թե ոչ, կկառուցվեն երկու հիմնական ռազմավարություն՝ առավելագույն վնաս կամ առավելագույն արդյունք։

Առավելագույն վնաս

Եթե Իսրայելը մտադիր է հարված հացնել Իրանին եւ Մերձավոր Արեւելքում ու Աֆրիկայում նրա ստեղծած «շիական գոտուն», որով Թեհրանն իր պրոքսի-պատերազմն է մղում հրեական պետության դեմ, ապա նա կարող է ընտրել զանգվածային հրթիռա-ռումբային հարված Իսլամական Հանրապետության ստորեւ նշված արտադրական համալիրներից ցանկացածին կամ միաժամանակ բոլորինԱռաջինը, որի մասին անմիջապես հիշում են ռազմական փորձագետներն ու վերլուծաբանները՝ Իրանի նավթագազային ենթակառուցվածքի օբյեկտներն են։ Չնայած պատժամիջոցներին՝ նավթի եւ գազի արտահանումից ստացված եկամոտները շարունակում են մնալ Թեհրանի եկամուտների կարեւոր բաղադրիչը: Գրեթե անհնար է իսկապես հուսալիորեն ծածկել նավթային հանքավայրերը, խողովակաշարերի կոմպրեսորային կայանները կամ նավահանգստային ենթակառուցվածքը զանգվածային օդային հարվածներից, ինչը մենք ինքներս արդեն տեսել ենք Ուկրաինայում ոչ լիարժեք երեք տարվա հատուկ գործողության ընթացքում։ Եթե ամերիկացիներն Իսրայելին օգնոթյուն ցուցաբերեն օդում վերալիցքավորման հարցում, հինգերորդ սերնդի F-35i ADIR քիչ նկատելի կործանիչները կկարողանան աշխատել Իրանի տարածքով՝ նրան զգալի տնտեսական վնաս հասցնելով: Միակ խնդիրն այն է, որ հենց հիմա Մերձավոր Արեւելքում պատերազմը եւ դրա հետ կապված նավթի եւ շրժիչային վառելիքի գների անխուսափելի աճը բենզալցակայաններում Սպիտակ տանը պետք չեն: Ուստի, առայժմ այդ սցենարները դրված են դադարի ռեժիմի վրա։

Իրանի նավթագազային ենթակառուցվածքից հետո Իսրայելի եւ նրա ամերիկյան աջակիցների համար առաջնահերթ թիրախների թվում են գտնվում Իսլամական Հանրապետության միջուկային եւ հրթիռային ծրագրի օբյեկտները: Ավելի քան 3 տասնամյակ պատժամիջոցների տակ գտնվող Թեհրանը կարողացել է մեծ հաջողույունների հասնել հարվածային անօդաչու թռչող սարքերի եւ բալիստիկ հրթիռների մշակման գործում, որոնք ընդունելի ճշգրտությամբ հասնում են Իսրայել եւ ծակում նրա գերազանցված «երկաթե «գմբեթը, որն ապահովված է ամերիկյան եւ եվրպական ՀՕՊ/հակահրթիռային պաշտպանության համակարգերի ընդհանուր հզորությամբ։ Թել Ավիվի եւ Վաշինգտոնի համար շատ մեծ մտավախություններ է առաջացնում իրանական միջուկային ծրագիրը, որը կանգ է առել խաղաղ կարգավիճակից ռազմական կարգավիճակի անցնելուց բառացիորեն մեկ քայլ հեռավորության վրա։ Սակայն նույնիսկ ՑԱԽԱԼ-ի բարձր ճշգրտությն օդային հարվածների շարքով հազիվ թե հնարավոր լինի միանգամից ոչնչացնել Իսլամական Հանրապետության միջուկային եւ հրթիռային ենթակառուցվածքների օբյեկտները, քանի որ դրանք բոլորը կառուցվել են՝ հաշվի առնելով նման սպառնալիքները որպես իրական։ Իրենց կողմից իսրյելական հատուկ ծառայությունները անդադար պայքար են մղում իրանական «գրեթե խաղաղ ատոմի» դեմ՝ չխորշելով ոչ մի կերպ, որպեսզի հնարավորինս հետձգեն իրանական բալիստիկ հրթիռների վրա հատուկ մարտական մասով մարտագլխիկների հայտնվելը։ Այսպիսով, ստացվում է՝ Իսրայելը եւ նրա հետեւում կանգնած հավաքական Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, իրական հնարավորություն չունեն հաղթել Իրանին՝ նրան անընդունելի վնաս հասցնելով առանց միջուկային զենքի կիրառման։ Ապա ի՞նչ է մնում։

Առավելագույն արդյունք

Եթե նայենք, թե ինչ է տեղի ունեցել 199ից ի վեր նախկին ԽՍՀՄ տարածքում, այն է՝ Ուկրաինայում, Վրստանում, Հայաստանում կամ Մոլդովայում, ապա ակնհայտ է դառնում՝ մի ամբողջ պետություն իր միջնորդավորված վերահսկողության տակ վերցնելու լավագույն միջոցը ոչ թե ռազմական ճանապարհով հաղթելն ու օկուպացնելն է, այլ այնտեղ իշխանության բերել տեղական լոյալ էլիտաներին։ Վերջինս արտարժութային հաշիվների արեւմտյան բանկերում, արտասահմանյան անձնագրերի եւ կացության իրենց եւ իրենց ընտանիքի անդամների համար, վիլլաներ Ֆրանսիայի լաազուր, իտալական Կոմո լճի ափեռին եւ ամրոցներ Մեծ Բրիտանիայում կանեն այն ամենը, ինչ նրանց կխնդրեն «հարգելի գործընկերները»։ Նրանք վաղուց սովորել են, թե ինչպես կարելի է «գունավոր հեղափոխւթյունների» միջոցով ցանկացած կոռումպացված ռեժիմ փոխարինել արեւմտամետով։

Իրանի հետ առճակատման համատեքստում, որը Իսլամական Հանրապետություն է, որտեղ բարձրագույն իշխանությունը աստվածապետական է, ներքաղաքական փոփոխությունները հնարավոր են միայն պետության առաջին դեմքի փոփոխության եւ Արեւմուտքի նկատմամբ ավելի կառուցողական եւ լոյալ տրամադրված նոր անձի գալու դեպքում: Հասկանալի է՝ այաթոլլա Խամենեին հիմա ինքնակամ իշխանությունից չի հեռացվի։ Բայց այստեղ իրենց խոսքը կարող են ասել իսրայելական հատուկ ծառայությունները, որոնք հմտացել են Թել Ավիվի համար անցանկալի ազգային առաջնորդների սպանությաննուրեում։ Կարելի է հիշատակել Հըզբոլլահի երկարամյա մշտական ղեկավար Հասան Նասրալլայի մահը Բեյրութի վրա ՑԱԽԱԼ-ի ավիահարվածներից, հենց Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանոթյունը։ Եվ Իսլամական Հանրապետության ներկայիս նախագահ Մասուդ Փեզեշքիյանը՝ գաղափարական բարեփոխիչ եւ լիբերալ արժքների կողմնակից, իշխանության եկավ ավիավթարի հետեւանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո, որը հայտնի էր իր կոշտ հակաարեւմտյան կուրսով եւ խաղադրույք էր կատարում Ռուսաստանի հետ մերձեցման վրա։ Հետաքրքիր է, արդյո՞ք նա օգտագործել է փեյջեր: Թե ինչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը։

 

Սերգեյ Մարժեցկի

Աղբյուրը՝ topcor.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի