|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բազմաթիվ ընտրովի և նշանակովի պաշտոններ զբաղեցնում են պաշտոնակատարները:
Որոշ ղեկավարների պարագայում մրցույթներ հայտարարված չեն ավելի քան 7 տարի:
Ագրարային համալսարանում գործում է երեք գիտական կենտրոն:
«Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղը տնօրեն չունի 2019թ. հունվարից: Այժմ տնօրենի պաշտոնակատարն է Անդրեաս Մելիքյանը:
Նույն վիճակում է «Հ.Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի և ագրոքիմիայի գիտական կենտրոն» մասնաճյուղ:
Գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը 2019թ. հունվարից Գայանե Գասպարյանն է:
2019թ. հունվարից տնօրեն չունի նաև երրորդ «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղը: Ավելի քան 7 տարի պաշտոնակատարը Գարուշ Սամվելյանն է:
Սա այն պարագայում, երբ այս գիտական կենտրոնների կանոնադրությունների համաձայն տնօրենն ընտրվում է 5 տարի ժամկետով:
Ահա այսպիսի փայլուն կառավարում են իրականացնում Ժաննա Անդրեասյանն ու Հրաչյա Զաքոյանը: