Միասին կարող ենք
կարևոր
1111 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-11 16:50
Իրավական

Իշխան Սաղաթելյանի հոր արդարացման վճիռը մտավ օրինական ուժի մեջ. փաստաբանը` Վաչիկ Սաղաթելյանի դեմ մեղադրանքի մասին

Իշխան Սաղաթելյանի հոր արդարացման վճիռը մտավ  օրինական ուժի մեջ. փաստաբանը` Վաչիկ Սաղաթելյանի դեմ մեղադրանքի մասին

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․ «Այսօր վերջակետ դրվեց 2020 թվականից քննվող հերթական իմաստազուրկ քրեական գործին։

Մեր խորին համոզմամբ բացառապես ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի անձով պայմանավորված 6 տարի շարունակ պետական ռեսուրս վատնվեց նրա հայրիկի` Վաչիկ Սաղաթելյանի (2016-2020թթ. Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավար) պաշտոնավարման ընթացքը քննելու ուղղությամբ։ Բանը հասավ Վաչիկ Սաղաթելյանին պաշտոնեական անփութության համար մեղադրանք ներկայացնելուն ու գործը դատարան ուղարկելոն։

Առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը, սակայն, հաստատվեց դատարանում, կայացվեց արդարացման դատավճիռ, որի դեմ դատախազության ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվեց, իսկ վճռաբեկ դատարանը, ինչպես տեղեկացանք այսօր, մերժեց դատախազի բողոքը վարույթ ընդունելն ու արդարացման դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ։

Իսկ ինչ մնաց արդյունքում։ Մի կողմից անիմաստ վատնված պետական ռեսուրս, մյուս կողմից անձանց պատիվն ու բարի համբավը հանիրավի արատավոր քարոզչական հետք...

Հ.Գ. Արդյո՞ք գործերի նման ելքը ազդելու է առկա իրավիճակի վրա, արդյո՞ք հիմա չեն նախաձեռնվում կանխատեսելի վախճան ունեցող, իրավական առումով անիմաստ վարույթներ, արդյո՞ք իրավապահ համակարգը երբևէ կենտրոնանալու է իր բուն գործառույթների վրա, թե...»։