Միասին կարող ենք
կարևոր
655 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-11 13:11
Քաղաքական

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք՝ 8․000․000․000 դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը․ Աշոտյան

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք՝  8․000․000․000 դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Նիկոլական քարոզիչների օրվա փուչիկ է հավակնում դառնալ Դատախազության հաղորդագրությունն առ այն, որ վերջին 7 տարիներին իբր պետությանը իբր վերադարձվել է «773 միլիոն ԱՄՆ դոլարի գույք եւ դրամական միջոցներ»։

Դնում եմ մի կողմ, որ սրանց պաշտոնական թվերն, ինչպես ցանկացած այլ հաղորդած տեղեկատվություն, մշտապես պետք է ստուգել։

Դնում ենք մի կողմ, որ նման գործերի ճնշող մեծամասնությունը ընթանում եւ ավարտվում է աղաղակող ապօրինություններով։

Լիովին ընդունում եմ, որ որոշ գործերով լուծումները կարող են լինել օբյեկտիվ։

Եւ այսքանով հանդերձ։

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք՝

8 000 000 000+  ԱՄՆ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը։

6 000 000 000+ ԱՄՆ դոլարի զենք նվիրվել է Ադրբեջանին։

200 000 000+ ԱՄՆ դոլարի պարգեւավճար է բաժանվել:

Մի քանի տասնյակ միլիարդի գույք, ռեսուրսներ, տարածքներ Արցախում նվիրվել է Ադրբեջանին։

Էլ չասեմ մարդկային հազարավոր կորուստների մասին։ Սրանց լկտիության աստիճանը պատկերացնելու համար մի հաշվարկ կատարեք՝ 773 000 000 : 5 000 = 154 600 ԱՄՆ դոլար։

Ահա այսքան «արժե» մեկ մարդկային կորուստը սրանց պաշտոնավարման ընթացքում, մի երեք սենյականոց բնակարանի գին։

Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ»։