|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ․ մարտի 2-ին, ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված նամակով վերջիններիս խմբագիրներին առաջարկել է «ոչ հրապարակային քննարկումներ»՝ նպատակ ունենալով արատավորել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, արժեզրկել ու վարկաբեկել դրա գործունեությունը։ Ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված փակ նամակը հայտնվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։ Ուշագրավ է՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի վերաբերյալ խոստացվող «տեղեկատվությունն» ամբողջությամբ համապատասխանում է Հայ դատի համակարգի դեմ պայքարում ադրբեջանաթուրքական շրջանակների կողմից օգտագործվող կեղծ պնդումներին։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ “Apollo Strategic Communications” –ի մայր ընկերությանը՝ “RSK Group”-ին է պատկանում “Azerbaijan Environment and Technology Centre” Ltd» դուստր ընկերությունը, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում, մասնավորապես Կասպյան տարածաշրջանում, իսկ “Apollo”-ն իր գրանցումից ի վեր՝ 2009 թվականից, գործել է մի քանի անվանումներով՝ “Red Public Relations Limited” և “Apollo Public Relations Limited”։
Ցավոք, ադրբեջանական ակնհայտ ուղղորդմամբ այս արշավին են միացել նաև ազգությամբ հայեր և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավոր։ Մասնավորապես, մարտի 2-ի նամակով ամերիկյան մամուլի պատասխանատուներին առաջարկվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին վարկաբեկող տեղեկատվության փոխանցում հետևյալ անձանց հետ հանդիպումների միջոցով․
1. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնգրեսական հանձնաժողովի անանուն աշխատակից,
2. ՀՀ ԱԺ «Քացաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան,
3. Պատմաբան Նժդեհ Հովսեփյան,
4. «Քարնեգի» հիմնադրամի այցելու-գիտաշխատող Կարո Փայլան։
Ավելի ուշ, X-ի իր միկրոբլոգում Կարո Փայլանը հրաժարվել է այդ արշավին մասնակցությունից՝ գրելով․ «լրագրողներին իմ անունից ուղարկվել են հաղորդագրություններ Հայաստանի վերաբերյալ, որոնք ես չեմ լիազորել»։
Հատկանշական է նաև, որ այս արտահոսքից հետո “Apollo Strategic Communications”-ը փակել է իր X-ի իր օգտահաշիվը, իսկ աշխատակիցների ցանկից հեռացրել է հրապարակված նամակը ստորագրած աշխատակից Դենիել Բլեյք-Մարտինի տվյալները։
Կատարվածի վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը “Apollo Strategic Communications”-ից պահանջում է հետևյալ հարցերի պատասխանը․
Կից ներկայացվում է ամերիկյան լրատվամիջոցներին գաղտնի կերպով ուղարկված նամակը։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
Yerkir.am-ի խմբագրակազմը հիշեցնում է նաև, որ Նժդեհ Հովսեփյանը 2025 թ․-ին տպագրված 9-րդ դասարանի աղմկահարույց «Հայոց պատմություն» դասագրքի համահեղինակներից է։