|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ողջունում ենք Ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ: Արժեւորում ենք անկախ դիտորդների ներգրավվածությունն ընտրական գործընթացներում, ինչպես նաեւ նախաձեռնության գործունեությունը՝ որպես ոչ պաշտոնական եւ ապակուսակցական հարթակ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» նախաձեռնության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։
Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 11-ին, որին մասնակցել են խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը եւ Արթուր Խաչատրյանը:
«Մենք մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող անկախ փորձագետների խումբ ենք: Հայաստանում ենք՝ հասկանալու այն բոլոր մարտահրավերները, որոնք կարող են խոչընդոտել ազատ ու անկախ ընտրությունների անցկացումը»,- ասել է իրավապաշտպան, Human Rights Watch-ի նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը:
Նախաձեռնության անդամները նշել են, որ իրենց առաքելության նպատակն է գնահատել երկրի ժողովրդավարական վիճակը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ:
Խմբակցության պատգամավորները պատասխանել են հյուրերի հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առկա մարտահրավերներին, ինչպես նաեւ ազատ ու անկախ ընտրությունների անցկացումը վտանգող հնարավոր խոչընդոտներին: