|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Քաղաքական դիսկուրսն Ադրբեջանի՝ այս կամ այն փուլում ՀՀ-ի տարածքում մխրճվելու վերաբերյալ զավեշտի նոր բարձունքներ է նվաճում։
Իշխանությունը, որը լուռ համակերպվել է ադրբեջանական օկուպացիայի հետ՝ այն թողնելով զուտ դեմարկացիայի անորոշ գործընթացի բախտին, տարբեր ամբիոններից այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու Հայաստանի տարբեր հատվածներ Ադրբեջանին զիջողն ինքը չէր։
Մեծամտության, պոռոտախոսության և օդում քամի տատանելու անդին պարտված, ծնկի եկած ու խայտառակ եղած փաշինյանական իշխանությունն է»: