Միասին կարող ենք
կարևոր
979 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-11 09:07
Քաղաքական

Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու․ «Հրապարակ»

Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Արդեն որերորդ շաբաթն է՝ բժիշկներն ահազանգում են, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներ­դրումից հետո իրենց ծանրաբեռնվածությունը զգալիորեն մեծացել է, սակայն նախորդ ամիսների համեմատ ավելի ցածր աշխատավարձ են ստացել։ Իսկ ոմանց աշխատավարձը մոտ 50 տոկոսով նվազել է։ Թե ինչ հաշվարկ է գործում, ինչու է բուժաշխատողների աշխատավարձը նվազել, առողջապահության նախարարությունից հստակ պարզաբանում չեն ներկայացնում։ Օրերս ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրին Ազգային ժողովի դիմաց՝ խորհրդարանական խմբակցություններին խնդրելով ուշադրություն դարձնել բուժաշխատողների աշխատավարձերի խնդրին։

Մենք տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքը որոշել է աշխատանքային քննարկում անցկացնել ուրբաթ օրը, հրավիրել մի շարք ԲԿ-ների ներկայացուցիչների: Հրավեր է ուղարկվել նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ քննարկելու ստեղծված աբսուրդ իրավիճակը։ Աշխատանքային քննարկման կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։