|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
«Ռուսաստանի նախագահը վերահաստատել է հակամարտությունը շուտափույթ և քաղաքական միջոցներով լուծելու սկզբունքային դիրքորոշումը։ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կողմից ցուցաբերվող աջակցության, մասնավորապես Իրանին մարդասիրական օգնություն տրամադրելու համար», - հայտնում է Կրեմլը։
Առաջնորդների նախորդ զրույցը կայացել էր մարտի 6-ի երեկոյան: Ռուսաստանի նախագահը ցավակցություն էր հայտնել Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիի, նրա ընտանիքի անդամների, երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների սպանության ևԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների ժամանակ խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի կապակցությամբ: