Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նամակ է հղել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին՝ ԱՄՆ–ի աջակցությունը հայտնելով Հունաստանի դիրքորոշմանը Արևելյան Միջերկրական ծովում և դատապարտելով Թուրքիայի գործողությունները: Այս մասին հայտնում է Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությունը (AMNA). հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ պետքարտուղարը Դենդիասի նամակից ընդամենը մի քանի օր անց, որում նա մանրամասն նկարագրում էր Թուրքիայի վերջին անօրինական և սադրիչ գործողությունները, պատասխան հաղորդագրություն է ուղարկել: Դրանում Պոմպեոն շեշտել է, որ «Հունաստանը տարածաշրջանում կայունության հիմնասյուն է», նաև նշել, որ «ԱՄՆ-ը դատապարտում է» շարունակվող թուրքական հետախուզական գործողությունները Հունաստանի իրավասության ենթակա տարածքներում»: ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ այդ միակողմանի գործողությունները միայն հանգեցնում են տարածաշրջանում լարվածության աճին, ապա շեշտել, որ սպառնալիքները, վախեցնելու և հարկադրանքի փորձերը և ռազմական գործողությունները չեն վերացնի լարվածությունը Արևելյան Միջերկրական ծովում: