|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ֆրանսիան անհանգստացած է Հունաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունից և Lafayette ֆրեգատ ու կործանիչներ է ուղարկում է Արևելյան Միջերկրական ծով:
Աթենքի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են Միջերկրական ծովում բնական պաշարները արդյունահանելու թուրքական ծրագրերի պատճառով: Հունական զորքերը մեծ զգոնության են բերվել՝ ի պատասխան թուրքական բանակի նման գործողությունների:
Ֆրանսիան մտահոգված է կոնֆլիկտից, ակնկալում է պահպանել վերահսկողությունը իրավիճակի վերաբերյալ՝ տարածաշրջան ուղարկված ռազմական տեխնիկայի օգնությամբ:
Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդասը կոչ էր արել Թուրքիային անհապաղ դուրս բերել իր նավերը հունական ծովային շելֆերից: Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Աթենքը խնդրել է ԵՄ արտգործնախարարներին արտակարգ հանդիպում անցկացնել Միջերկրական ծովում Անկարայի գործողությունների վերաբերյալ: