Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին: Սեպտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը․ գրում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 9-ին, Հունաստանի նախաձեռնությամբ, Հյուսիսատլանտյան խորհրդում, որը ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքական մարմինն է, քննարկվել են Թուրքիայի սադրանքները:
«Այդպիսով՝ հունական կողմին հնարավորություն է ընձեռվել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկելու Թուրքիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամի ապօրինի եւ սադրիչ գործողությունների մասին՝ ի վնաս ոչ միայն Հունաստանի, այլեւ հենց դաշինքի թե՛ անվտանգության եւ թե՛ համախմբվածության: Հանգամանորեն ներկայացվել են Թուրքիայի սադրիչ գործողությունները Եգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրականում»,- ասել է կաբինետի ներկայացուցիչը:
«Հավաստվեց նաեւ մեր հայտարարված դիրքորոշումը լավածության ապաէսկալացիայի շուրջ: Այսինքն՝ ապաէսկալացիայի անհրաժեշտ պայման է թուրքական Oruc Reis-ի հետազոտական նավի եւ այն ուղեկցող ռազմանավերի դուրսբերումը Հունաստանի մայրցամաքային ափամերձ տարածքից»,- ասել Է Պեցասը:
ՆԱՏՕ-ն փորձում է հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերել իր անդամներ Հունաստանի եւ Թուրքիայի նկատմամբ՝ նրանց ապաԷսկալացիայի եւ երկխոսության կոչ անելով: Դաշինքը կարծում է, որ երկու երկրներն էլ պետք է իրենց ռազմանավերը հեռացնեն «վիճելի գոտուց»:. Հունաստանը դա ընկալում է որպես Թուրքիայի դիրքորոշման միանշանակ պաշտպանություն: