Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում պետք է սահմանափակվեն Եվրամիության կողմից: Այս կոչով նոյեմբերի 26-ին հանդես է եկել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:
Ըստ Դենդիասի՝ ԵՄ-ն պարտավոր է միջամտել վիճելի ջրերում Անկարայի՝ գազի և նավթի որոնումների հետ կապված իրավիճակին, հակառակ դեպքում՝ Թուրքիան կորոշի, որ նման գործողությունները կարող են իրականացվել անպատիժ:
«Թուրքիան այնպիսի տպավորություն կունենա, որ կարող է առանց որևէ սահմանափակման շարունակել իր ներկայիս պահվածքը»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը:
«Եթե Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում կատարել միջազգային օրենսդրությամբ սահմանված պայմանները, ապա Եվրամիությունը պետք է վճռականորեն գործի և պատժամիջոցներ կիրառի հանրապետության դեմ»,- հավելել է նա:
Բացի դրանից՝ Դենդիասը խնդրել է ԵՄ երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, որն այս տարածքում ամենամեծ թուրքական մատակարարն է, դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային, քանի որ Աթենքը վախենում է, որ Անկարան կարող է զենք կիրառել՝ հունական կողմին ճնշելու համար: