|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Իսրայելի էներգետիկայի նախարարը մարտի 9-ին հայտարարել է, որ Թել Ավիվը պատրաստ է համագործակցել Անկարայի հետ Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի հարցում:
Յուվալ Շտայնիցը Կիպրոս կատարած այցի ժամանակ խոսել է Արևելյան Միջերկրածովյան գազատարի (EastMed) նախագծի մասին. հայտնում է Hurriyet- ը:
Ընդգծելով ստորջրյա խողովակաշարի նշանակությունը, որը, նրա խոսքով, կլինի ամենաերկարը և խորն աշխարհում, Շտայնիցը հույս է հայտնել, որ նախագիծը կավարտվի հինգ տարի հետո:
Նա ասել է, որ Իսրայելը նախկինում բանակցություններ էր վարել Թուրքիա գազի արտահանման շուրջ, թեև դա դեռ արդյունք չի տվել: Շտայնիցը նաև հույս է հայտնել, որ Անկարան հետագայում կկարողանա միանալ Արևելյան Միջերկրածովյան գազի ֆորումին:
Թուրքական պարբերականը հիշեցնում է, որ EastMed-ը 1900 կմ գազատարի շինարարության նախագիծ է, որը ձգվելու է Իսրայելից Հունաստան, այնուհետև՝ Իտալիա: Քննադատները պնդում են, որ անհնար կլինի գազատարը լիցքավորել Իսրայելի՝ Միջերկրական ծովի արևելյան ափերի ներկայիս հայտնի պաշարներով, և նույնիսկ եթե Եգիպտոսը միանա նախագծին, ծրագրի իրագործումը կախված կլինի տարածաշրջանում գազի հանքավայրերի հնարավոր նոր հայտնագործություններից: