կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-21 13:32
Աշխարհ

Թուրքիայի և Ուկրաինայի հարաբերությունները աննման մակարդակի վրա են. Զելենսկի

Թուրքիայի և Ուկրաինայի հարաբերությունները աննման մակարդակի վրա են. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի խորհրդարանում ելույթի ժամանակ անդրադարձել է թուրք–ուկրաինական հարաբերություններին։ Ուշադրություն հրավիրելով բանակի հզորացման վրա՝ նա նշել է, որ Թուրքիայի հետ արտադրելու են ռազմանավեր, շարժիչներ, ԱԹՍ–ներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Զելենսկին հայտարարել է, որ, չնայած միջազգային ասպարեզում շատ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, Թուրքիայի հետ հարաբերությունները նմանը չունեցող մակարդակի վրա են։

Նշենք, որ Ուկրաինան անցյալ տարի գնել էր թուրքական 6 Bayraktar ԱԹՍ–ներ, նախատեսվում է ևս 48-ի գնումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան օգտագործում է ուկրաինական տարածքը դեպի Ադրբեջան սպառազինություն տեղափոխելու համար։