|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ռուսաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի, երկրները մեծ ուշադրություն են դարձնում միջտարածաշրջանային համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ փոխնախագահ Հան Չժենի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
«Համատեղ ջանքերի շնորհիվ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս նաև միջտարածաշրջանային համագործակցությանը։ Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումների, Արևելյան տնտեսական ֆորումի վաղվա համատեղ աշխատանքի ընթացքում մենք կկարողանանք փնտրել և գտնել փոխգործակցության նոր ուղղություններ», - ասել Է Պուտինը WEF-ի շրջանակներում:
Արևելյան տնտեսական ֆորումը տեղի կունենա սեպտեմբերի 3-6-ը։