կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-15 17:41
Հասարակություն

Աննման գեղեցկության տեր Խալֆաթին սպասում է իր այցելուներին․ թուրքական լրատվամիջոցի անդրադարձը

Աննման գեղեցկության տեր Խալֆաթին սպասում է իր այցելուներին․ թուրքական լրատվամիջոցի անդրադարձը

2013 թ․ «Խաղաղ քաղաք»  համարված Ուրֆայի պատմական Խալֆաթին (պաշտոնական՝ թուրք․ անվանումը՝ Հալֆեթի։ Խալֆաթին նախկինում գյուղ է եղել Կիլիկիայի Ուրֆա գավառում) շաբաթավերջերին օրեկան 10 հազարից ավելի տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների է հյուրընկալում։ Գավառ այցելած զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում նաև զբոսանավով շրջելով տեսնել այս շրջանը։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է թուրքական TRT-ն:

Աղբյուրի համաձայն՝ Խալֆաթին հատկապես գրավում է իր քարե տներով և հոյակերտ ճարտարապետությամբ։ Թեև այն գտնվում է տափաստանի մեջ, սակայն Բիրեջիքի ամբարտակի շնորհիվ առափնյա քաղաքի տեսք ստացած այս գավառը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է Ուրֆայում (պատմական Եդեսիայում)։

Գավառ այցելած զբոսաշրջիկները զբոսանավով շրջագայելով՝ տեսնում են այստեղ գտնվող խորտակված քաղաքը, որի մեծ մասը ջրի տակ է մնացել։ Այցելուներն այս շրջագայության ընթացքում հնարավորություն են ունենում տեսնել նաև բազմաթիվ քաղաքակրթությունների օրրան եղած Հռոմկլան (հայկական անվանումը՝ Հռոմ-Քար։ Հռոմկլան բերդաքաղաք է պատմական Եփրատեսիա նահանգում,  Եփրատի  աջ ափին, Փարզման (այժմ՝ Մերզումեն) վտակի միախառնման տեղում։ 11-րդ դարի երկրորդ կեսից ենթարկվել է Փիլարտոս Վարաժնունու, այնուհետև՝ Գող Վասիլի հայկական իշխանություններին)։

Թուրքական աղբյուրը նաև հաղորդում է, թե տարեկան շուրջ 1 միլիոն տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկներ են այցելում Խալֆաթի, սակայն այս տարի այդ թիվը բնականաբար նվազել է՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։

https://www.trthaber.com/haber/kultur-sanat/sakin-sehir-halfeti-essiz-guzelligiyle-ziyaretcilerini-bekliyor-515123.html?fbclid=IwAR1lf-zgPGdgfeADqCKamWThfLfB-YabDCZbBB0jD_064rjWFqr0VlXLbAg

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net