|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ այսօրվա հանդիպումն անցել է անկեղծ ու վստահելի միջավայրում։ Քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և այդ համատեքստում շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ` անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։
«Այսօրվա հանդիպումն անցել է անկեղծ ու վստահելի միջավայրում։ Մենք քննարկել ենք երկկողմանի համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության թեմատիկային առնչվող հարցերը։ Արձանագրել ենք, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։ Շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը», - նշեց Միրզոյանը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է 2 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ փոխգործակցությունը, որի հետագա առաջխաղացմանը միտված է ստորագրված երկամյա միջգերատեսչական խորհրդատվությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլ տարածաշրջանային, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ փոխգործակցությանը: