Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայում հանդիպել են ՌԴ վարչապետ Վլադիմիր Մեդվեդևն ու Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ մամուլի ներկայությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Յըդըրըմը հայտարարել է, որ գոհ է Մեդվեդևի հետ հանդիպումից:
«Տեսնում ենք, որ ավարտվեց մեկ տարի տևած անախորժ ժամանակաշրջանը: Արժևորելով մեկ տարվա բացասական փորձառությունը՝ կարող ենք մեր հարաբերությունները ռազմավարական մակարդակում նախորդից ավելի լավ մակարդակի հասցնել: Սա հնարավոր է, անցյալում դրա օրինակները կան»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Նա կարևորել է նաև երկու երկրների միջև հարաբերությունները «ահաբեկչության դեմ պայքարի» հարցում:
Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաև առևտրի, զբոսաշրջության, սոցիալական, ինչպես նաև մշակութային հարաբերություններին՝ նշելով, որ այդ ոլորտներում սկսված ծրագրերն արագ կյանքի կոչելը ցանկալի է թե' Թուրքիային, թե' ՌԴ-ին:
Հիշեցնելով անցած «դժվար ժամանակահատվածի» մասին՝ նա համոզմունք է հայտնել, որ այդ հանդիպումը երկու երկրների միջև հարաբերություններին նոր զարկ կտա:
Ըստ թուրքական կայքի՝ ՌԴ վարչապետն իր հերթին հայտարարել է, որ թե' օբյեկտիվ և թե' սուբյեկտիվ պատճառներով երկու երկրների առևտրային հարաբերությունների հարցում լճացում է եղել, սակայն հավատում են, որ պետք է կյանքի կոչել համատեղ մեծ ծրագրերը: «Այսօրվա հանդիպման նպատակը տնտեսական, ներդրումային և մշակութային ոլորտներում հարաբերություններին զարկ տալն է»,- հայտարարել է Մեդվեդևը: