|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Այսօր Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ. հայտնում է Trend-ը:
«Մենք շատ լավ գիտենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարեհաջող զարգացումը կապված է Ձեր անվան հետ։ Այսօր այդ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այդպես են երկու երկրները բնութագրում դրանք»,- ասել է նա` դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: