Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013 թ․ «Խաղաղ քաղաք» համարված Ուրֆայի պատմական Խալֆաթին (պաշտոնական՝ թուրք․ անվանումը՝ Հալֆեթի։ Խալֆաթին նախկինում գյուղ է եղել Կիլիկիայի Ուրֆա գավառում) շաբաթավերջերին օրեկան 10 հազարից ավելի տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների է հյուրընկալում։ Գավառ այցելած զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում նաև զբոսանավով շրջելով տեսնել այս շրջանը։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է թուրքական TRT-ն:
Աղբյուրի համաձայն՝ Խալֆաթին հատկապես գրավում է իր քարե տներով և հոյակերտ ճարտարապետությամբ։ Թեև այն գտնվում է տափաստանի մեջ, սակայն Բիրեջիքի ամբարտակի շնորհիվ առափնյա քաղաքի տեսք ստացած այս գավառը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է Ուրֆայում (պատմական Եդեսիայում)։
Գավառ այցելած զբոսաշրջիկները զբոսանավով շրջագայելով՝ տեսնում են այստեղ գտնվող խորտակված քաղաքը, որի մեծ մասը ջրի տակ է մնացել։ Այցելուներն այս շրջագայության ընթացքում հնարավորություն են ունենում տեսնել նաև բազմաթիվ քաղաքակրթությունների օրրան եղած Հռոմկլան (հայկական անվանումը՝ Հռոմ-Քար։ Հռոմկլան բերդաքաղաք է պատմական Եփրատեսիա նահանգում, Եփրատի աջ ափին, Փարզման (այժմ՝ Մերզումեն) վտակի միախառնման տեղում։ 11-րդ դարի երկրորդ կեսից ենթարկվել է Փիլարտոս Վարաժնունու, այնուհետև՝ Գող Վասիլի հայկական իշխանություններին)։
Թուրքական աղբյուրը նաև հաղորդում է, թե տարեկան շուրջ 1 միլիոն տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկներ են այցելում Խալֆաթի, սակայն այս տարի այդ թիվը բնականաբար նվազել է՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։
Թարգմանեց Մելինե Անումյանը