|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիին:
Ողջունելով հյուրին՝ նախագահը ՀՀ և ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները լավ հնարավորություն է համարել երկու երկրների միջև առկա փոխգործակցության հարուստ օրակարգի, ինչպես նաև նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի քննարկման ու նոր ծրագրերի նախանշման տեսանկյունից:
«Ուրախ եմ արձանագրել, որ հայ-իրանական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Աճում է համատեղ ծրագրերի քանակը, ակտիվանում են մշակութային փոխանակությունները»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ գոհունակություն հայտնելով նաև տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ընթացքից:
«Համոզված եղեք, որ Իրանը՝ որպես բարեկամ երկիր, մշտապես հաստատակամ և նվիրված է լինելու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»,-ասել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի և հաղորդակցության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ծրագրերին: