Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները անդրադարձել է ԼՂ հակամարտության խնդրին ու վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:
«Էմոցիոնալ տեսանկյունից` ես Հայաստանի կողմից եմ: Բայց կա նաև այլ կողմ, որը պահանջում է հավասարակշռվածություն և օբյեկտիվ գնահատական: Այս տեսանկյունից չի կարող լինել «դեմ» և «կողմ»: Ես, ցավոք, նման գնահատական չեմ կարող տալ, որովհետև ես փորձագետ չեմ, կարող եմ խոսել որպես լրագրող: Եթե Ղարաբաղում պատերազմ է ընթանում, ապա ՄԱԿ-ի խնդիրը հնարավորինս շուտ միջամտելն է: Եթե երրորդ երկիր է խառնվում, ապա միջազգային հանրության խնդիրն է կոշտ սանկցիաների սպառնալիքով հստակ պահանջել դադարեցնել այդ գործողությունները: Վերջապես կարևոր է երկու կողմերի ղեկավարներին նստեցնել բանակցային սեղանի շուրջը և հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը», - գրել է Պոզները:
Սեպտեմբերի 27-ի լուսաբացին արցախա-ադրբեջանական հակամարտող կողմերի շփման գծի ողջ երկայնքով թշնամու կողմից սանձազերծվել են ռազմական գործողություններ: Արցախում Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաև խաղաղ բնակչությանը: Այս պահին ևս արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ: ՀՀ-ում և Արցախում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է արտակարգ դրություն:
Ավելի վաղ, Yerkir.am-ը ներկայացրել էր այս օրերին ադրբեջանական կողմի գործողությունների վերաբերյալ օտարերկրյա քաղաքական գործիչների արձագանքն ու գնահատականները: