կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-22 13:12
Առանց Կատեգորիա

Այսօր ոչ ոք չի խոսում ազգերի բարեկամության մասին, քանի որ այն չկա. Պոզներ

Այսօր ոչ ոք չի խոսում ազգերի բարեկամության մասին, քանի որ այն չկա. Պոզներ

Հայտնի լրագրող, հրապարակախոս Վլադիմիր Պոզները ազգամիջյան բախումների մասին

 

Հարցը միգրանտների և գաստերբայտերներ մեջ չէ:

 

Նրանք ընդամենը արտաքին գրգռիչներ են: Հարցը իշխանության կոռումպացված ներկայացուցիչների, և ինչն ավելի կարևոր է, ազգային քաղաքականության բացակայության մեջ է:

 

Ռուսաստանում այսօր ոչ ոք չի ցանկանում խոստովանել խնդիրների առկայությունը: Իսկ առանք ախտորոշման հիվանդին հնարավոր չէ բուժել:

 

Ես համոզված եմ՝ նման զարգացումների դեպքում,արյունահեղությունն անխուսափելի կլնի:

 

ԽՍՀՄ-ում խոսում էին ազգերի բարեկամության մասին:

 

Դա, իհարկե, սուտ էր: Մեկ օրինակ բերեմ. երբ ինչ-որ մի երկրում տղաները գնում էին ծառայության, ասենք Ղազախստանում, նրանց երբեք չէին թողնում ծառայել իրենց երկրում: Դա հասկանալի է. եթե կրակելու անհրաժեշտություն լինի, ղազախը ղազախի վրա չի կրակի, իսկ, օրինակ, ուկրաինացու վրա, միգուցե կրակի:

 

Այսօր ոչ ոք չի խոսում ազգերի բարեկամության մասին, դա ճիշտ է, քանի որ նման բան կա: Չեն խոսում նաև ռասիզմի, ազգայնականության, կրոնական պառակտումների մասին: Այդ ամենի մասին չեն խոսում: Դե իհարկե,  գլուխը ավազի մեև մտցրած ջայլամի դիրքը բավականին հարմար է, սակայն միայն որոշ ժամանակով, քանի դեռ ինչ-որ մեկը չի մոտենա և  ինչպես հարկ է չի հարվածի համապատասխան տեղից: Միգու՞ցե ժամանակն է փոխել դիրքը: