|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները ենթադրել է, որ հեղափոխական Վլադիմիր Լենինը կարող էր հայտնվել դժոխքում ճակատագրական սխալների համար, որոնք արել է կյանքի ընթացքում: Իր մտորոմները նա հրապարակել է Познер Online բլոգում:
Նա հիշել է, որ մի օր իրեն խնդրեցին նշել երեք հերոսի անուն, որոնց հետ կցանկանար հարցազրույց անել, և որոնք կարող են գտնվել դժոխքում: Լրագրողը նշել է, որ չարագործների հետ շփումը հետաքրքիր չէ, ինքը կցանկանար զրուցել մարդու հետո, որը սարսափելի սխալներ է գործել, որոնց պատճառով շատերն են տառապել: «Այդ պատճառով ես ցանկանում եմ հարցազրույց վերցնել Լենինից»,- ասել է Պոզները:
Պոզները չի կասկածում, որ հեղափոխականը լավ նպատակներ է ունեցել: «Սակայն արդյունքում ստացվեց սարսափելի մի բան: Նա դժոխքում է»,- ասել է լրագրողը: