Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Կարո Փայլանը և Սելինա Դողանն անդրադարձել են Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված գրությանը, որով պետությունը միջամտում է պատրիարքի ընտրության գործընթացին:
Մարտի 15-ին Պոլսի պատրիարքարանի կրոնական ժողովը Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին տեղապահ էր ընտրել: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը լրատամիջոցներին էր ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող Փայլանը կատարվածը բնորոշել է «հեղաշրջում» բառով: Նշել է, որ Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն պատրիարքարանը ղեկավարել է որպես հոգաբարձու (պետության կողմից նշանակված անձ): Այժմ իր պաշտոնը շարունակելու համար իշխանության այն հատվածի, ում հետ կապի մեջ է եղել, հեղաշրջում են արել:
«Մենք դա չենք ընդունում, չպետք է ընդունենք: Տեղապահի ընտրություն է կայացել, երկու թեկանածույից մեկը հաղթել է: Բոլորս պետք է հաղթողին շնորհավորենք և արագացնենք պատրիարքի ընտրության աշխատանքները», - ասել է Փալյանը, «Ակօս» շաբաթաթերթին հղումով գրում է «Ermenihaber.am»-ը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Սելինա Դողանն անընդունելի է համարում նահանգապետարանի միջամտությունը: Ըստ Դողանի՝ միջամտությունը որևէ իրավական հիմք չունի:
Դողանը նշել է, որ եթե նահանգապետարանը մտահոգվում է հայ համայնքի համար, ապա պետք է ականջալուր լինի համայնքին և չմիջամտի գործընթացին: Այդ միջամտությամբ, ըստ պատգամավորի, գործընթացն ավելի բարդացավ: