|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզները անդրադարձել է վերջին շրջանի կարևոր իրադարձություններին՝ Պուտինի «ուղիղ կապին», ՌԴ նախագահի այցին Երևան, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին:
Նա ուշադրություն է հրավիրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված իրադարձություններին՝ նշելով, որ նկատի ունի ոչ թե ինքնին տարելիցը, այլ այն` ինչ ասաց Պուտինը Երևանում:
«Թուրքիան, ինչպես հասկանում եք, Ռուսաստանի համար կարևոր երկիր է, քանի որ խոսքը գնում է գազատարի մասին, և, իհարկե, այդպես կտրուկ փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները ոչ ոք չի ցանկանում: Սակայն, այնուամենայնիվ, ասվեց այն, ինչ ասվեց: Այն, որ դա եղել է ցեղասպանություն: Ինչպիսի հաշվարկ է եղել այնտեղ, մենք դեռ կտեսնենք, ամեն ինչ կկատարվի մեր աչքի առաջ, սակայն կարծում եմ, որ ինչ-որ հետևանքներ կլինեն»,- ասել է Պոզները: