կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-01 00:10
Արցախ

Հայերին չես հաղթի. Արցախի նախագահն Ադրբեջանին հիշեցրեց իրենց վարձկաններից Շամիլ Բասաևի խոսքերը

Հայերին չես հաղթի. Արցախի նախագահն Ադրբեջանին հիշեցրեց իրենց վարձկաններից Շամիլ Բասաևի խոսքերը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցրեց Արցախյան առաջին պատերազմում իրենց շարքերում հայկական կողմի դեմ մարտնչած Շամիլ Բասաևի խոսքերը, որն իր մարտիկներին հեռացրել է Արցախից, նշելով` «Ադրբեջանցիները կռվել չգիտեն, հայերին չես հաղթի»: Այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Ադրբեջանի կողմից վարձկանների կռվելու փաստին:

«Այդ հարցի ճիշտ պատասխանը տվել է չեչենական դաշտային հրամանատար Շամիլ Բասաևը, որ դա իրենց պատերազմը չէ: Իրականում, Շամիլ Բասաևը շատ ծանր կորուստներ է կրել արցախյան հատվածում և ոչ միայն, որևէ երկրի վարձկանները դեռ օգուտ չեն տվել, դա պետք է հասկանա նաև Ադրբեջանի ժողովուրդը»,- ասաց Հարությունյանը:

Վարձկաններին Թուրքիան է տեղափոխում Ադրբեջան, արձագանքելով հակամարտությանը Թուրքիայի ներգրավված լինելու մասին հարցին, Արցախի նախագահը նշեց, որ այդ պետությունն արդեն չի թաքցնում ամբողջատիրական իր նկրտումները:

«Մենք համարում ենք, որ տարածաշրջանում արդեն վաղուց անթաքույց իր շահագրգռվածությունն է հայտնում Թուրքիան և արդեն վաղուց նրանց զինվորականների և այսօր ավիացիայի մասնակցությունը դրա վառ ապացույցն է»,- նշեց Արցախի նախագահը: