Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սահմանին կանգնած չես, քո սահմանը չես պաշտպանում, դիմում ես ՀԱՊԿ-ին ու դա որպես հերոսություն մատուցում ժողովրդին, թե՝ դիմեցի ՀԱՊԿ-ին, հետո՞․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ոլորտային մասնագետների հետ հանդիպումների շրջանակում հանդիպելով առողջապահության ներկայացուցիչների հետ:
«Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում բոլորն ավելի լավ հարաբերություն ունեն Ադրբեջանի հետ, որը ՀԱՊԿ-ի անդամ երկիր չէ, քան Հայաստանի հետ»,-ասաց նա։
Խոսելով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրավիճակի, և Հայաստանի՝ օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելու մասին, Քոչարյանը նկատեց, որ մենք մեր դիրքը բերել-դրել ենք խորքում, Ադրբեջանը առաջ է եկել, ու մենք աշխարհով մեկ գոռում ենք՝ թող Ղազախստանը, Ղրղզստանը գա՝ Ադրբեջանին հետ մղի:
«Դու ո՞ւր ես։ Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում բոլորն ավելի լավ հարաբերություն ունեն Ադրբեջանի հետ, որը ՀԱՊԿ-ի անդամ երկիր չէ, քան Հայաստանի հետ: Այս պարզ հարցի պատասխանը պե՞տք է տան, թե՞ ոչ: Ինչո՞ւ պետք է Բելառուսը, Ղազախստանը և մյուս երկրներն ավելի լավ հարաբերություն ունենան Ադրբեջանի հետ: Հիմա դու իրենց ես դիմում, իրենք ինչո՞ւ պետք է քեզ պաշտպանեն»,-ասաց նա:
Քոչարյանի համոզմամբ՝ զավեշտի է վերածվում պետության հիմնական ֆունկցիաներից մեկը՝ անվտանգության ապահովումը:
«Ոչինչ չի արվում երկրի սահմաններն ամրացնելու ուղղությամբ։ Եթե դու ունես սահման, պետք է պաշտպանես քո՛ զինված ուժերով։ Դրա համար պետք է հասկանալ՝ որտե՞ղ են քո դիրքերը։ Այս ընթացքում մեր զինված ուժերին պետք էր հնարավորություն տալ համապատասխան խտությամբ զորք տեղակայել այդ սահմանին»,-ասաց նա։
Քոչարյանը կարծում է՝ մեզանից առաջին հերթին պահանջելու են սահմանների դեմարկացիա անել, և ստիպելու են ճանաչել այդ սահմանները։
Նրա համոզմամբ՝ մեր լրջագույն խնդիրն այս պահին դիմակայելու նոր ռեսուրսի իսպառ բացակայությունն է։
Մանրամասն՝ տեսանյութում․