|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Անցյալ շաբաթ Թուրքիայի գլխավորած «Համզա» դիվիզիան Աֆրինի եւ Իդլիբի ճամբարներից հավաքագրել է 300 արաբ ու թուրքմեն վարձկանների՝ Արցախի դեմ պատերազմում մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը:
Պանթյուրքական հավաքագրման կայանը գտնվում է Մարատե գյուղի դպրոցի մոտակայքում՝ Աֆրին քաղաքից արևմուտք:
Կայանը տեղի քրդերից մեկին՝ Սալահ Օսմանին պատկանող տունն է, որն առգրավվել է բռնի տեղափոխության ժամանակ, իսկ նա ներկայումս ապրում է Գերմանիայում:
Վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը տեղի է ունենում գիշերը՝ Սիրիայից Թուրքիա՝ Հավվար Քիլիս անցակետով: Հետո նրանց հասցնում են Գազիանթեփ քաղաքի օդանավակայան, որտեղից օդային ճանապարհով ուղարկում Ադրբեջան: