|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Անհրաժեշտ է ճնշել վարձկանների և ահաբեկիչների՝ Ղարաբաղում հակամարտության տարածք մուտք գործելու փորձերը: Այդ մասին ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:
«25 տարի շարունակ մենք համատեղ ստեղծել ենք Անկախ պետությունների համագործակցությունում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովող մեխանիզմներ, և մենք չենք կարող և չպետք է թույլ տանք դրանց վերացումը ... Այժմ առաջնային խնդիրն է պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ կյանքի իրավունքը, ներառյալ` հակամարտության տարածք վարձկանների և ահաբեկիչների ներթափանցման ցանկացած փորձ ճնշելով»,- գլխավոր դատախազի խոսքերն է մեջբերում գերատեսչության մամուլի ծառայությունը: