Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«Սա իշխանությունների բերածո, Բրյուսովի ոչ լեգիտիմ ռեկտորն է՝ Դավիթ Գյուրջինյանը։ Բրյուսովի զավթում օպերարացիան կազմակերվել էր նաև սրա համար՝ ունենանալու մի տեղապահ-հանձնակատար, որը Բրյուսովը կմաքրի ընդդիմադիր դասախոսներից, բուհի դռները կփակի ուսանողների առջև, նաև հարկ եղած դեպքում, աշխատասենյակի պատշգամբից ծիկրակելով, կնկարի ու 37թվի հանգույն «անհնազանդ» ուսանողների դոսյե կհավաքի իր ու հավանաբար ԱԱԾ համար։
Նողկալին մեղմ բառ է զգացումներս արտահայտելու համար։ Այսպիսի որակների վրա է հենվում, ավելի շուտ՝ երերում իշխանությունը․․․
Եկել է սանիտարիայի ժամանակը, եկել է մաքրվելու ու մեզ գտնելու ժամանակը, եկել է բարոյական մարդկանց ժամանակը․ երկիրը տիղմից ու վարձկաններից մաքրելու ժամանակը․․․»: