կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-16 14:37
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով խանութ ունի, թող փակի ու գա այստեղ․ առևտրականները բողոքում են

Մաքսային նոր կանոնակարգումներից կրկին բողոքում են առևտրականները. հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի առջև՝ պահանջելով, որ մաքսային կանոնակարգումները չփոխվեն։

«Սա բոլորի հարցն է։ Ով խանութ ունի, թող փակի ու գա այստեղ։ Մենք այստեղ ենք այսօր այնքան ժամանակ մինչեւ մեր հարցին լուծում չտան»,- ասաց նրանցից մեկը։

Նրանք պնդեցին, որ այս ճգնաժամի ընթացքում որևէ թանկացման մասին խոսք անգամ լինել չի կարող։

«Ցույց տվեք մի երկիր, որտեղ թանկացում է եղել, հարկային բեռի ավելացում։ ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանել։ Մենք ուզում ենք, որ նույնը մնա։ Մենք ուզում ենք մեզ համար, գլուխներս կախ, աշխատել։ Ուզում ենք հանդիպում վարչապետի հետ, որ հարցին լուծում լինի։ Թող վարչապետը մեր հարցին լուծում տա»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակից առևտրականներն այս հարցով հանդիպել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ, սակայն դժգոհ են մնացել։

Մանրամասն՝ տեսանյութում: