Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էդքան կլուբնիկ, որ բերել եմ, 24 ժամ ո՞նց պահեմ, հետո նորից վաճառեմ, պիտի թափեմ չէ՞, ապրանքը փչանում է՝ ըստ Yerkir.am-ի այս տիպի հայտարարություններով «Մեյմանդարի» շուկայի առևտրականները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ պարետի որոշման դեմ, որի համաձայն շուկան 24 ժամով պետք է փակվի՝ ախտահանման նպատակով։
«Էս մեկ միլիոնանոց ապրանքը բա ի՞նչ պիտի անենք, ամեն մի ավտոյի վրա միլիոնանոց ապրանք է», - ասաց վաճառողներից մեկը։
«Ախպեր, թող պարետը բերի իմ գումարը տա, ես թողնեմ, հելնեմ ստուց էթամ», - ասաց վաճառողներից մեկը։
Նրանց առաջարկել են ապրանքը տանել այլ տեղ վաճառել, օրինակ՝ Արտաշատում, նրանք, սակայն, համաձայն չեն։
«Քրտնածս ապրանքը, որ վաղը տանեմ շուռ տամ, ձեր պարետին դուր կգա՞», - վրդովեց մեկ այլ վաճառող։
Վաճառողները պնդում են, որ տարածքը ամեն օր մի քանի անգամ ախտահանում են:
«Էդ իմ ապրանքը, որ փչացավ, միլիոն հատ վարկ ունեմ, ո՞վ ա վճարելու, հետո էլ պիտի գաք տունը ձեռիցս վերցնեք», - ասաց մեկ այլ առևտրական։
«Որոշումը չի փոխվելու, շուկան փակվելու է, իզուր ժամանակ եք կորցնում», - ասացին վաճառողներին։
Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «շուկան չի փակվելու ու վերջ»։
Վաճառողներն առաջարկեցին փակել շուկայի մի հատվածը, մյուս հատվածում շարունակել վաճառքը, սակայն դա մերժվեց:
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը, ով նշեց, որ երեկ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 19 դեպք, և Կառավարությունը չի կարող հաջողել համավարակի տարածման դեմ պայքարում՝ առանց ժողովրդի աջակցության: «Ձեր՝ պարետի որոշմանը ենթարկվելը փրկելու է կյանքեր»,-նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում․