| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մոտ մեկ ժամ է, ինչ կառավարության շենքի առջև «Առինջ մոլ»-ի, «Մալաթիա» եւ այլ տոնավաճառների առեւտրականները բողոքի ակցիա են իրականացնում մաքսազերծման աճող գների դեմ. նախկին 3 դոլարի փոխարեն այժմ 4.3 դոլար են վճարում:
««Նորֆոլկ» ֆիրմա էր գործում, նա էր ռաստամոժկա անում: Ու բավականին լուրջ գումարներ էր տանում Հայաստանից: Հիմա այդ ֆիրման արդեն չկա, բայց գինն ա թանկացել 3 դոլարով: Հիմա թղթաբանությունն էնքան են շատացրել, որ մտածում ես՝ էս գործն անե՞ս, թե՞ չէ: Հայաստանում 30-40 հազար ընտանիք զբաղվում ա մանր առևտրով, ու տարիքով մեծ մարդիկ են հիմնականում: Իրենք ո՞նց պիտի էդքան թղթաբանություն անեն»,- www.yerkir.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց առևտրական Արսեն Գրիգորյանը:
Առևտրականները կարծում են, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ այս ամենից, և իրենք դեռևս չեն բողոքում, այլ տեղեկացում են:
Առևտրականներից ոմանք վստահ են, որ նախկինում իշխանությունները «փայ էին մտնում», հիմա նրանք չկան, բայց մաքսազերծման գինն աճում է: «Ո՞ւմ հաշվին է թանկանում մաքսազերծման արժեքը»,- հարցրեց նրանից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: