Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր փողոցային առեւտրով զբաղվող առեւտրականները ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի կազմակերպած հանրային լսումների ժամանակ բորբոքվեցին, որ հնարավորություն չունեցան իրենց հարցերն ուղղել Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին: «Բողոքի ակցիան» շարունակվեց այնքան ժամանակ, մինչեւ նրանք կարողացան հասնել իրենց նպատակին եւ ԱԺ ամբիոնից ներկայացնել իրենց «դարդն ու ցավը»:
Հայտարարված ընդմիջումի ավարտից անմիջապես հետո ելույթ ունեցան առեւտրականների չորս ներկայացուցիչներ:
75-ամյա թոշակառու Լեւոն Ուրիխանյանը, ով 28 հազար դրամ թոշակ է ստանում, ասաց. «Մենք շուկայի բան չենք, մենք արդեն պոլուֆաբրիկատ ենք դառել: Մեր նման մարդիկ էսօր կան, վաղը չկան: Այ մարդ, հաց ենք ուզում, եթե կարող եք մեզ հաց տալ, մենք չենք ուզի փողոց դուրս գալ: Ինձ օրական հաց տվեք ու, եթե ես դուրս գամ, ասեք ամոթ քեզ»:
Հաջորդ ելույթ ունեցողը` տիկին Ալլան, գանգատվեց, որ 1500 դրամ պարտքի պատճառով արդեն երկու ամիս է լույս չունեն, իսկ տրանսպորտի գումար չունենալու պատճառով տղան ոտքով է համալսարան գնում, ուսման վարձն էլ չվճարելու համար որդին տարկետում է վերցրել: «Ոչ մեկը հեղափոխական, ընդդիմադիր չի դառնում, ժողովրդին դարձնում են ընդդիմադիր,- ասաց նա ու ավելացրեց:- Մի պանիր ունեինք, էդ էինք ուտում, էդ էլ դարձրիք հարուստի ուտելիք»:
Այն առեւտրականները, ովքեր չէին կարողացել ԱԺ շենք մտնել, հավաքվել ու «գործուղված» ընկերներին սպասում էին խորհրդարանի պարիսպներից դուրս:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: