|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Երեւանի քաղաքապետարանի դիմացի մայթին այս պահին հավաքված են մոտ 30 քաղաքացիներ, ովքեր բողոքում են, այսպես կոչված` Վերնիսաժի փակման դեմ: Արդեն մի քանի շաբաթ է` այն չի գործում` տարածքում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատճառով:
Քաղաքապետարանում ասում են, որ վերանորոգումն իրականացվում է հօգուտ առեւտրականների` հարմարավետ պայմաններում առեւտուր իրականացնելու համար, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ Վերնիսաժի տարածքում հերթական սրճարանն է կառուցվելու:
Ոստիկանության աշխատակիցները նրանց թույլ չեն տալիս մոտենալ քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ, իսկ քաղաքապետն էլ, ասում են, տեղում չէ:
Ի դեպ, Վենիսաժի տարածքում տեղադրվել են «Բալթիկա» գարեջուրը գովազդող մեծ հովանոցներ: