Փոխարժեքներ
24 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաhակաշվիլին, որը հայրենիք վերադառնալու ցանկություն ունի, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում «Քայլեր դեպի արդարություն»՝ 9 կետից բաղկացած ծրագիր է հրապարակել. հայտնում է Sputnik Georgia-ն:
Նա, մասնավորապես, խոստովանել է, որ իր նախագահության ընթացքում թույլ է տրվել բազմաթիվ սխալներ, բայց հիմա ձեռք է բերել բավարար փորձ, որ պատշաճ «ծառայի իր երկրին»։
Ինչ վերաբերում է ծրագրին, ապա դրանում առաջարկվում է փոխել իրավապահ մարմինների ղեկավարների նշանակման համակարգը:
Ոստիկանության ամբողջական և իրական ապաքաղաքականացում. ներառում է պարեկային ոստիկանությունը, քրեական ոստիկանությունը, ինչպես նաև ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները: Այն միայն տրամաբանորեն կապված կլինի ՆԳՆ-ի հետ, իսկ նրա ղեկավարն անկախ կլինի ՆԳՆ ղեկավարից: Ոստիկանապետը չի նշանակվի ներքին գործերի նախարարի կամ վարչապետի կողմից, այլ կընտրվի խորհրդարանի կողմից և ընդդիմության ձայների 1/3-ի կողմից։
Քրեակատարողական ծառայությունը կառանձնացվի արդարադատության նախարարությունից, իսկ ղեկավարը կընտրվի այնպես, ինչպես ոստիկանության պետը։
Դատախազությունը կբաժանվի երկու գերատեսչության ու այդպիսով կստեղծվի ընդհանուր և քաղաքացիական գործերի դատախազություն։
Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ կընտրի ընդդիմությունը:
Պետական անվտանգության ծառայության գործունեության դադարեցում. Սահակաշվիլին վստահ է, որ այս գերատեսչությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով, իսկ հակահետախուզական և հակաահաբեկչական ծառայությունը կդառնա ՆԳՆ-ի մաս։ Այլ խոսքով՝ «գաղտնալսման բանալիները» կփոխանցվեն անկախ դատական համակարգին և ՄԻՊ-ին:
Ֆինանսական ոստիկանությունը կլուծարվի. Սահակաշվիլիի համոզմամբ՝ ազատ բիզնեսը վերահսկելու համար պետք չէ զինված անվտանգության գործակալություն։
Դատաբժշկական փորձաքննության կենտրոնը կդառնա անկախ գործակալություն։
Ըստ Սահակաշվիլիի՝ դատական համակարգի բարեփոխումը պետք է տեղի ունենա քաղաքական լայն կոնսենսուսով՝ ոչ միայն իշխող ուժի և խորհրդարանական մեծամասնության միջև։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին նախագահն արդեն 7 տարի է, ինչ Վրաստանում չէ, քանի որ սեփական երկրում պաշտոնապես ճանաչվել է հանցագործ ու դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ տարբեր հանցագործությունների համար: Սահակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2004 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի նոյեմբերը: 2013 թվականին նա լքել է երկիրը իր նախագահական լիազորությունների ավարտից մի քանի օր առաջ: Դրանից անմիջապես հետո նրա դեմ հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից երկուսով նա արդեն դատապարտվել է: Վրաստանի նախկին նախագահին սպառնում է 11 տարվա ազատազրկում:
Նշենք՝ Վրաստան ժամանելուն պես Սահակաշվիլին կձերբակալվի, եթե մինչ այդ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում չշնորհի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ սեպտեմբերի 7-ին վրացական ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորումը նախկին նախագահ Սահակաշվիլիին ներկայացրել է որպես վարչապետի թեկնածու: Ի պատասխան՝ իր ֆեյսբուքյան էջում Սահակաշվիլին գրառում էր կատարել, նշելով՝ Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ ինքը համաձայնել է Վրաստանի վարչապետ դառնալ, եթե հաղթի ընդդիմությունը: Այս հայտարարությանն էր արձագանքել նաև երկրի վարչապետ Գերգի Գախարիան՝ վստահեցնելով՝ Սահակաշվիլիի վերադարձը Վրաստան չի կարող խանգարել երկրում տիրող նախընտրական հանգիստ գործընթացին: Բացի այդ՝ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին Սահակաշվիլիին վերադարձի դեպքում լավ բանտային սնունդ է խոստացել: