Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ վրացական ժողովրդին սով է սպասում, եթե Կիևի և Թբիլիսիի հարաբերությունները փչանան. այս մասին նա հայտարարել է «Mtavari Arxi» հեռուստաընկերությանը ուղիղ եթերում։
Ըստ նրա՝ Վրաստանն ավելի շատ ունի Ուկրաինայի կարիքը, քան հակառակը։ Նրա կարծիքով Վրաստանի խանութներում առկա ապրանքների մեծ մասը, օրինակ հացահատիկները, հնդկաձավարը, մսամթերքները, կաթնամթերքը, բերվում են Ուկրաինայից։
«Ուկրաինան համարվում է մեր արտադրանքների սպառման կարևոր շուկա։ Ստվեր նետել Ուկրաինայի գետ հարաբերությունների վրա՝ աղետաբեր կլինի, իսկ վաղը Վրաստանում մարդիկ կմահանան սովից», - հայտարարել է Սահակաշվիլին։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Վլադիմիր Զելինսկին Սահակաշվիլուն նշանակել էր Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ, որից հետո Վրաստանի ԱԳՆ-ն հետ էր կանչել վրացի դեսպանին։