|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին վերադարձել է Վրաստան՝ պատրաստվելու Ուկրաինայում ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելուն: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Երկրորդ ճակատ բացելու մտադրություն կար։ Կոնկրետ տեղեկություններ կային, որ Ուկրաինայում պատերազմը պետք է սկսվեր անցյալ տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին։ Դրա համար Սահակաշվիլին եկավ` այստեղից երկրորդ ճակատի բացումը պատրաստելու։ Ցավոք, մեր ուկրաինացի ընկերները հաստատել են դա»,- ասել է Ղարիբաշվիլին վրացի լրագրողներին տված հարցազրույցում։
Վրաստանի վարչապետը հերթական անգամ հայտարարել է, որ ոչ ոք հանրապետությունը չի ներքաշելու ուկրաինական իրադարձությունների մեջ, չի լինելու երկրորդ ճակատ։