|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սահակաշվիլին իր նախագահության ժամանակ եկել էր Հայաստան, և նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեծ ախպեր դիմելով, ասում էր նախանձում եմ Հայաստանի զարգացման տեմպերին ու օրինակ էր վերցնում մեզանից, իսկ այսօր Նիկոլի անփառունակ կառավարման պատճառով Վրաստանը օգնություն ա ուղարկում առողջապահական քաոսում հայտնված Հայաստանին...
Եվ սա դեռ սկիզբն ա, քանզի Հայաստանը մտել ա նաև տնտեսական կոլապսի մեջ, և սա ավելի գլոբալ ու աղետալի խնդիր ա լինելու մեր ժողովրդի համար...
Իմ խաբված ժողովուրդ...»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրի կառավարության նիստի ժամանակ հայատարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Վրաստանը ՀՀ-ին բուժանձնակազմ կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։